Լրագրողների նկատմամբ բռնությունը 90-ականներից մինչև օրս. ի՞նչ է փոխվել


Հայաստանի անկախության հռչակման պահից մինչև օրս, մամուլի ազատությունն ըստ տարիների գնահատելիս, ոլորտի ներկայացուցիչները նշում են՝ լրագրողների նկատմամբ բռնության հրեշավոր դեպքերը հիմնականում 1998-ից հետո են եղել, հատկապես՝ 2000-ականների առաջին տարիներին:


 


Ոլորտն ուսումնասիրած մասնագետները փաստում են, որ հետխորհրդային առաջին տարիներին մամուլը հիմնականում ազատ էր, ստեղծվեց բազմակարծություն, իսկ լրագրողական համայնքի նկատմամբ առաջին բռնություններն արձանագրվեցին 1993-1994 թվականներին:


 


Ինչ վերաբերում է 2018-ի հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածին, ապա դեպքերը փաստագրած կառույցը լրագրողների նկատմամբ երկու միջադեպ է մատնանշում, որոնցից 1-ի հեղինակն ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, 2-րդ դեպքում արարքը կատարել է դիմակավորված անհայտ անձը:


 


1990-ականներից մինչ օրս լրագրողների նկատմամբ բռնության վիճակագրությունը՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

Դիտումների քանակ11

Leave a comment