https://arm.sputniknews.ru/20260405/lavrvovn-u-araghchin-qnnarkel-en-irani-shurj-steghtsvats-iravitshaky-100675521.html
ԱՄՆ-ի`վերջնագրերի լեզվից հրաժարվելը կհանգեցնի լարվածության թուլացման. Լավրովը` Արաղչիին
ԱՄՆ-ի`վերջնագրերի լեզվից հրաժարվելը կհանգեցնի լարվածության թուլացման. Լավրովը` Արաղչիին
Sputnik Արմենիա
Նախարարները կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կարող են խաթարել ճգնաժամը լուծելու քաղաքական և… 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T19:59+0400
2026-04-05T19:59+0400
2026-04-05T21:32+0400
սերգեյ լավրով
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
ամն
«բուշեր» աէկ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99041936_0:94:3106:1841_1920x0_80_0_0_f032264afd39ba605b411cecbbe9cd62.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik.Իրանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Ռուսական կողմը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով մի շարք երկրների կողմից գործադրվող ջանքերը հաջող կլինեն, ինչը Միացյալ Նահանգներին կստիպի հրաժարվել վերջնագրերի լեզվից և իրավիճակը բանակցային հուն վերադարձնել։Նրանք ընդգծել են քաղաքացիական, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պաշտպանության տակ գտնվող Բուշերի ատոմակայանի վրա անխոհեմ և անօրինական հարձակումները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է անձնակազմի կյանքին և առողջությանը սպառնալիքներ ստեղծելու և ամբողջ տարածաշրջանի համար ռադիոակտիվ աղետի ռիսկի անընդունելիությունը։Լավրովը ցավակցություն է հայտնել կայանի աշխատակիցներից մեկի՝ Իրանի քաղաքացու մահվան կապակցությամբ։Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Բուշերի տարածքի վրա հերթական հարվածի մասին, որտեղ գտնվում է ատոմային էլեկտրակայանը: Միջադեպի հետևանքով զոհվել է ԱԷԿ-ի անվտանգության մեկ աշխատակից, վնասվել է օբյեկտի տարածքում գտնվող շենքերից մեկը:Նշենք, որ սա վերջին շաբաթների ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99041936_244:0:2975:2048_1920x0_80_0_0_46ac471fc4fc27047e1eb4e7b159b82f.jpg.webp
սերգեյ լավրով, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, ամն, «բուշեր» աէկ, պատերազմ
սերգեյ լավրով, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, ամն, «բուշեր» աէկ, պատերազմ
Նախարարները կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կարող են խաթարել ճգնաժամը լուծելու քաղաքական և դիվանագիտական ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik.Իրանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով մի շարք երկրների կողմից գործադրվող ջանքերը հաջող կլինեն, ինչը Միացյալ Նահանգներին կստիպի հրաժարվել վերջնագրերի լեզվից և իրավիճակը բանակցային հուն վերադարձնել։
Նախարարները կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կարող են խաթարել ճգնաժամը լուծելու քաղաքական և դիվանագիտական ջանքերը։
Նրանք ընդգծել են քաղաքացիական, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պաշտպանության տակ գտնվող Բուշերի ատոմակայանի վրա անխոհեմ և անօրինական հարձակումները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է անձնակազմի կյանքին և առողջությանը սպառնալիքներ ստեղծելու և ամբողջ տարածաշրջանի համար ռադիոակտիվ աղետի ռիսկի անընդունելիությունը։
Լավրովը ցավակցություն է հայտնել կայանի աշխատակիցներից մեկի՝ Իրանի քաղաքացու մահվան կապակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Բուշերի տարածքի վրա հերթական հարվածի մասին, որտեղ գտնվում է ատոմային էլեկտրակայանը: Միջադեպի հետևանքով զոհվել է ԱԷԿ-ի անվտանգության մեկ աշխատակից, վնասվել է օբյեկտի տարածքում գտնվող շենքերից մեկը:
Նշենք, որ սա վերջին շաբաթների ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է։
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: