Մեկ երեխա ընդունվել է միանգամից 4-րդ դասարան. ԿԳՄՍՆ տվյալով՝ 80%-ը սովորում է հասակակիցներին համընթաց


ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրել է առաջին անգամ դպրոց գնացող, բայց միանգամից տարեկիցների դասարան ընդունվող երեխաների իրավունքները և խնդիրներ արձանագրել:


Երեխաներն ունեցել են վախ, անհանգստություն, սեփական ուժերի նկատմամբ անվստահության զգացում, լացի, հուզական լարվածության դրսևորումներ:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այլ կարծիքի է: Ուշ տարիքում հասակակիցների հետ կրթության մեջ ներգրավված երեխաների մոտ ուսումնական պրոցեսի հետ կապված լուրջ դժվարություն չեն նկատել:


Այնուամենայնիվ, նախարարությունը դեռ վերլուծում է ՄԻՊ գրասենյակի դիտողությունները և մտադիր է որոշ փոփոխություններ նախաձեռնել։


Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ7

Leave a comment