Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինան հետ չի վերցնում Զատկի զինադադարի իր առաջարկը՝ չնայած Մոսկվայի անորոշ արձագանքին։
Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք բոլորս տեսել ենք նրանց արձագանքը լրատվամիջոցներում. նրանք, ըստ երևույթին, պատրաստ չեն դրան։ Ես չգիտեմ, թե որքան լուրջ է այս արձագանքը: Զատկի տոնի կապակցությամբ հրադադար հաստատելու մեր առաջարկը մնում է ուժի մեջ», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։