Արթուր Ալեքսանյանն ապաքինվում է վնասվածքից. նա բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը. ԸՖ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ․-ը:

Ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտնում է, որ Արթուր Ալեքսանյանը այս պահի դրությամբ բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից:

«Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել»,- նշում են ֆեդերացիայից:

Leave a comment