Ինչպես է առաջացել տոլման և որն է այսօրվա պահանջարկ ունեցող հայկական ուտեստը

Ինչպես է առաջացել տոլման և որն է այսօրվա պահանջարկ ունեցող հայկական ուտեստը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հիմա բավականին բարձր է ազգային խոհանոցի նկատմամբ   պահանջարկը և ընդհանրապես վերաբերմունքը փոխվել է, թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ» Սեդրակ Մամուլյանը։

Նա նաև կարևորեց հայկական սփյուռքի մեծ ազդեցությունը, քանի որ տարբեր երկրներում բացված հայկական ռեստորանները նպաստում են ազգային խոհանոցի տարածմանը, որտեղ բացի սննդից ներկայացնում են հայկական մշակույթը, հյուրընկալությունն ու ավանդույթները։

«Տոլման մի կերակրատեսակ է, որը ծագել է հին հայերենի տոլ բառից և նշանակում է խաղողի վազ, եթե դրսում մեր խոհանոցը ճիշտ ներկայացվի  մի խնդիր չի առաջանա: Բոլոր հայկական խոհանոցներում առաջ գերակշռում էր  խորովածի ջերմային մշակման տարբերակը, բայց հիմա վիճակագրական տվյալներով, տապակա «Արմավիրը» գերազանցել է սպառման առումով, բոլոր տեսակ խորովածներին, և ոչ միայն մեկ ռեստորանում այլ մի քանի։  Դա հորթի միս է բանջարեղենով, լոլիկ, սմբուկ, սոխ, և հատուկ «աշտարակ» սոուսով պատրաստվող կերակրատեսակ է։ Համարյա բոլոր հարսանիքների ժամանակ որպես աղանդներ երգվ մատուցում են ղափամա,  քյալագյոշը նույն ձև հիմա ունի մեծ պահանջարկ»,- ասեց Սեդրակ Մամուլյանը:

«Սնունդը այն եզակի, զբոսաշրջային արդյունքներից է, որը նույն զբոսաշրջիկին կարող է  դառնալ կրկին  վերադարձնել այդ երկիր»,- նշեց խոհարարը։ Մենք ունենք շատ լավ երիտասարդ խոհարարներ,  ովքեր  մեր խոհարարական դաշտ, նոր շունչ են բերում, և նրանք արդեն սկսել են մատուցել ավանդականը նոր և ավելի հետաքրքիր ոճով»-,ասեց Պարոն Մամուլյանը:

 

Leave a comment