Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Աբու Դաբիում անվտանգության հարցերով եռակողմ բանակցություններից առաջ հայտարարել է, որ Մոսկվայի հայտնի դիրքորոշումն այն է, որ ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասի ամբողջ տարածքը:
«Հայտնի է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան և ուկրաինական զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասի տարածքից, նրանք պետք է դուրս բերվեն այնտեղից։ Սա շատ կարևոր պայման է», – ասել է Պեսկովը