Tesla-ն երկրորդ եռամսյակն անընդմեջ ավելացնում է ավտոմեքենաների մատակարարումները Շանհայի գործարանից

Tesla Inc.-ը երկրորդ եռամսյակն անընդմեջ ավելացնում է Շանհայի գործարանից իրականացվող մատակարարումները՝ չնայած էլեկտրամոբիլների շուկայում մրցակցության ուժեղացմանը։

Մարտին մատակարարումները, ներառյալ արտահանումը, աճել են 8.7%-ով՝ հասնելով 85.67 հազար էլեկտրամոբիլի: Այս մասին հայտնել է Չինաստանի ուղևորատար ավտոմեքենաների ասոցիացիան։

2026 թվականի առաջին եռամսյակում Tesla-ի ավտոմեքենաների մատակարարումները տարեկան հաշվարկով աճել են 23.5%-ով։ 2025 թվականի չորրորդ եռամսյակում աճը կազմել էր 1.9%։

Tesla-ի Շանհայի գործարանից մատակարարումները աճում են արդեն հինգ ամիս անընդմեջ, մասնավորապես՝ Եվրոպայում պահանջարկի վերականգնման շնորհիվ։

Փորձագետները նաև նշում են, որ Tesla-ն և էլեկտրամոբիլ արտադրող այլ ընկերություններ շահում են նավթի գների բարձրացումից, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում հակամարտությամբ։

Ֆրանսիայում ընկերության ավտոմեքենաների վաճառքը մարտին եռապատկվել է՝ հասնելով 9569 միավորի։ Նորվեգիայում, Շվեդիայում և Դանիայում վաճառքները աճել են համապատասխանաբար 2.8, 2.4 և 2 անգամ։ Վաճառքների վստահ աճ է արձանագրվել նաև Բելգիայում, Նիդերլանդներում, Իտալիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում։

Ընկերությունը էլեկտրամոբիլների մատակարարումների գլոբալ տվյալները կհրապարակի ապրիլի վերջին։

Տարեսկզբից Tesla-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 15.2%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment