Այս անգամ հանդիպումը կայացավ Ավանի թիվ 1 գրադարանում․Վահե Հակոբյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

Շարունակում ենք մեր հանդիպումների շարքը։

Այս անգամ հանդիպումը կայացավ Ավանի թիվ 1 գրադարանում, որտեղ ջերմ և բաց մթնոլորտում զրուցեցինք հաստատություն այցելող երեխաների ծնողների հետ։

Քննարկման ընթացքում անդրադարձանք առկա խնդիրներին, լսեցինք ծնողների մտահոգությունները, առաջարկներն ու դիտարկումները։

Բարձրացված բոլոր հարցերն արդեն ուսումնասիրվում են՝ նպատակ ունենալով ապահովել փուլային և արդյունավետ լուծումներ։

Մեզ համար յուրաքանչյուր ծնողի կարծիք կարևոր է և լսելի։

Շնորհակալություն ձեր վստահության, ակտիվ մասնակցության և համագործակցության համար։

Leave a comment