Ապրիլի 2-ի բիզնես լուրերը | ABNews


Լուրեր |


Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը խստացնում է Հայաստանից ծաղիկների ներմուծման վերահսկողությունը

Վերջին տարիներին արտահանման ծավալների կտրուկ աճը ռուսական կողմը գնահատում է որպես ոչ համաչափ։ Սահմանային գոտում արդեն ուժեղացվել է ֆիտոսանիտարական վերահսկողությունը, իսկ հուլիսից նախատեսվում է նաև արտադրության վայրերի պարտադիր ատեստավորում։

Վարչապետի «Զայեդ» մրցանակի համար կբացվի արտաբյուջետային հաշիվ

Կես մլն դոլարի մրցանակը կտեղադրվի հատուկ ավանդային հաշվին՝ ապահովելու միջոցների թափանցիկ հաշվառում և դրանց նպատակային օգտագործում կառավարության որոշումներով։

Հայաստանը կօգտվի ԵԱՏՄ անմաքս ներմուծման քվոտաներից

Մինչև 2027թ․ թույլատրվում է կակաոյի հումքի անմաքս ներմուծում սահմանված քվոտաներով, իսկ մինչև 2028թ․՝ նաև տեքստիլի և կաշվի մշակման նյութերի ներմուծում տեղական արտադրության համար։

ՀԱԷԿ-ը հինգ ամսով դադարեցրել է աշխատանքը

Ապրիլի 1-ից ատոմակայանը դուրս է բերվել շահագործումից։ Կառավարության գնահատմամբ՝ 2026-ին արևային էներգիայի արտադրությունը կարող է համադրելի լինել Մեծամորի ԱԷԿ-ի հետ։

ՊԵԿ-ում ԵՄ փորձագետների հետ քննարկվել են սահմանային կառավարման հարցեր

Քննարկվել են անդրսահմանային հանցագործությունների բացահայտման, ռիսկերի գնահատման և սահմանային վերահսկման արդյունավետության բարձրացման ուղղությունները։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում գազի թանկացումը կարող է բարձրացնել գնաճը մինչև 4%

Bank of America-ն կանխատեսում է, որ էներգակիրների գների աճը կուժեղացնի գնաճային ճնշումը մոտակա ամիսներին, թեև այն կարող է կարճաժամկետ լինել։

Microsoft-ը 5.5 մլրդ դոլար կներդնի Սինգապուրում

Ներդրումները ուղղված են ամպային և ԱԲ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև կրթական ծրագրերին․ ուսանողները կստանան անվճար Microsoft 365 հասանելիություն։

Չինաստանը մեծացրել է հեղուկացված գազի վերավաճառքը

Բարձր միջազգային գների պայմաններում Չինաստանը ակտիվորեն վերաուղղում է ավելցուկային LNG-ն արտաքին շուկաներ՝ գրանցելով ռեկորդային ծավալներ մարտին։

ՕՊԵԿ+-ը ավելացնում է նավթի արդյունահանման պլանը

Ապրիլից արդյունահանման քվոտան աճում է օրական 170 հազար բարելով՝ հասնելով 37.9 մլն բարելի, թեև մի շարք երկրներ շարունակում են չհասնել պլանային մակարդակներին։

Leave a comment