Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից

Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերը չեղյալ հայտարարելու օգտին՝ թույլ տալով երկրին դուրս գալ կազմակերպությունից․ հաղորդում է meduza.io-ն։

101 պատգամավորից 60-ը կողմ է քվեարկել համապատասխան օրենքների օգտին։ Կոմունիստական ​​կուսակցության և Սոցիալիստական ​​կուսակցության պատգամավորները քվեարկել են դեմ։ Նրանք կարծում են, որ Մոլդովայի դուրս գալն ԱՊՀ-ից «կունենա աղետալի հետևանքներ» երկրի տնտեսության համար։

Հետագայում ընդունված օրենքները պետք է ստորագրի Մոլդովայի նախագահը, որից հետո Արտաքին գործերի նախարարությունը բոլոր փաստաթղթերը կներկայացնի ԱՊՀ գործադիր կոմիտեին։ Երկիրը վերջնականապես դուրս կգա կազմակերպությունից դրանից 12 ամիս անց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment