2027–ից տաքսիստները կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Կառավարոպթյունը ապրիլի 2-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի, էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայություններ իրականացնող վարորդները 2027 թ. հունվարի 1–ից կներառվեն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում` դառնալով շահառու։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ արդեն իսկ ապահովագրական համակարգում ներառված անձինք 2027 թ. հունվարի 1–ից կկարողանան իրենց հետ փոխկապակցված անձանց ևս ընդգրկել համակարգի մեջ։

Նա տեղեկացրեց նաև, որ անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրական վճարների մուծման ժամկետը ապրիլի 20–ից երկարաձգվել է հուլիսի 20–ը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ չի եղել որևէ բարեփոխում, որն այսքան արագ ու այսքան ծավալով ունենա արձագանք։

Օրենսդրական այս փոփոխությունները ներկայացվեցին Ազգային ժողովի քննարկմանը։

Leave a comment