Մոսկվայում ականավոր դիվանագետ և լրագրող Վալենտին Ֆալինին նվիրված հուշատախտակ է բացվել

https://arm.sputniknews.ru/20260402/mvoskvajum-akanavvor-divanaget-ev-lragrvogh-valentin-falinin-nvirvats-hushatakhtak-e-bacvel-100548505.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100548354_249:0:1209:720_1920x0_80_0_0_acb405f7b622935746381e9d2e287c61.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, մոսկվա, լրագրող, դմիտրի կիսելյով, մարիա զախարովա, հուշատախտակ, видео, տեսանյութ, տեսանյութեր

ռուսաստան, մոսկվա, լրագրող, դմիտրի կիսելյով, մարիա զախարովա, հուշատախտակ, видео, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Վալենտին Ֆալինը կարևոր ներդրում է ունեցել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի զարգացման, ինչպես նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Մոսկվայում` «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի շենքի ճակատային հատվածում, ականավոր դիվանագետ, «Նովոստի» լրատվական գործակալության (այժմ՝ ՌԻԱ Նովոստի) ղեկավար Վալենտին Ֆալինին նվիրված հուշատախտակ է տեղադրվել։

Այսօր կայացել է հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նվիրվել է Վ.Մ. Ֆալինի (03.04.1926 – 22.02.2018) ծննդյան 100-ամյակին։

«Քաղաքական տաղանդներից ամենահազվագյուտը ճշմարտության աչքերին նայելու ունակությունն է. սա է Վալենտին Միխայլովիչ Ֆալինի պատգամը լրագրողներին, քաղաքական գործիչներին և պետական պաշտոնյաներին», – հուշատախտակի բացման արարողության ժամանակ ասել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

Կիսելյովի խոսքով` Ֆալինը լրագրողի ստեղծագործական աշխատանքը՝ խոսքի և մտքի հետ աշխատելը, համարում էր կյանքի ամենակարևոր առաքելությունը, և նրա ոգին պահպանվում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալությունում, որի անձնակազմը կշարունակի կատարել իր աշխատանքը՝ հասկանալով, թե ով է կանգնած եղել իրենց հետևում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին նշել է, որ Ֆալինը պատկանում էր ինչպես դիվանագիտությանը, այնպես էլ լրագրությանը։ Նա հիմք է դրել լայնածավալ տեղեկատվական աշխատանքի, որն այսօր իրականացվում է բազմաթիվ ուղղություններով։ Ըստ էության, նա առաջիններից մեկն էր, ով համակարգային հիմքի վրա դրեց այս ամենը ԱԳՆ–ում դեռ 1950-ականների սկզբին։

«Նրա ներդրումը ոչ միայն լուսաբանման, ոչ միայն հրապարակախոսական ձևավորման մեջ էր, այլև դիվանագիտության և լրագրության տեղեկատվական ներուժի համադրության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի մասին ճշմարտությունը փոխանցելու համատեքստում։ Շատ կարևոր է, որ մեր ընդհանուր ականավոր գործչին նվիրված հուշատախտակ է բացվում հենց Մոսկվայի կենտրոնում», – ընդգծել է Զախարովան։

Վալենտին Ֆալինը նշանակալի ներդրում է ունեցել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի զարգացման, ինչպես նաև Ռուսաստանի միջազգային հեղինակության ամրապնդման գործում։

Leave a comment