Մոդել և հեռուստահաղորդավարուհի Սվետլանա Կունիցինան մահացել է 57 տարեկանում՝ նոյեմբերի 16-ին։ Այս մասին հայտնել է նրա գործընկեր Պավել Լոբկովը։
«Երեկ հայտնի դարձավ, որ նա մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մահվան պատճառը, հավանաբար, սրտի կանգն է եղել:
Նոյեմբերի 9-ին Լոբկովը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Կունիցինան բաց սրտի վիրահատությունից հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Ա. Ն. Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։