Պարսից ծոցի եռանկյունին. ինչու է այն կարևոր աշխարհի համար

Իրանի դեմ ընթացող պատերազմում առանցքային թեմաներից է Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի Խարգ կղզու նշանակությունը, որտեղով Իրանը համաշխարհային շուկա է արտահանում իր նավթի մեծագույն մասը։

Սակայն կարևոր է հասկանալ, թե Իրանի համար որ գործոններն են ապահովում Հորմուզի նեղուցի կենսունակությունը։ Հարցն այն է, որ բուն նեղուցի վերահսկողությունը, որն այս պատերազմում Իրանի գլխավոր խաղաքարտերից է, սկսվում է նախքան Հորմուզը։

Խոսքը Իրանի վերահսկողության տակ գտնվող Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ ու Աբու Մուսա կղզիների մասին է։ Այդ եռանկյունին Պարսից ծոցի ամենախորը մասն է և հենց այդտեղով է իրականացվում Պարսից ծոցը Հնդկական Օվկիանոսին կապող ելումուտը։ Խաղաղ պայմաններում նեղուցով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20 տոկոսը։

Այդ կղզիների հանդեպ ուշադրությունը մշտապես մեծ է եղել, քանզի Արաբական Միացյալ Էմիրությունը վիճարկում է դրանց պատկանելիությունը։ Իրանը կղզիները անսակարկելիորեն համարում է իրենը և գործում է՝ ով վերահսկում է եռանկյունին, վերահսկում է մուտքը դեպի Հորմուզ կարգախոսով։

Կղզիների խնդիրը հետգաղութային տրամաբանության արգասիք է։ Նախքան ԱՄԷ-ի անկախությունը, այն բրիտանական գերիշխանությամբ եղել է արաբական ցեղերի ազդեցության տակ, որից հետո՝ 1971-ին, Իրանը վերցրել է կղզիները և նշում է, որ դրանք պատամականորեն իր տարածքն են եղել։

Հետևեք ՍիվիլՆեթին և կիմանաք ավելին։

The post Պարսից ծոցի եռանկյունին. ինչու է այն կարևոր աշխարհի համար appeared first on CIVILNET.

Leave a comment