Ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել․ Փաշինյանը՝ Պուտինին

2022 թվականին ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին։ Նման պնդում է արել Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, որովհետև մենք 2022-ին ունեցել ենք կոնկրետ իրավիճակ։ Իմ կարծիքով՝ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին», – նշել է Փաշինյանը: Ըստ նրա՝ սա բերեց այն իրավիճակին, որը ներկայումս հիմա կա ՀԱՊԿ-ի հետ կապված:

«Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ չնայած համաձայնագրով ունեցած պարտավորություններին»,- հայտարարել է վարչապետը:

The post Ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել․ Փաշինյանը՝ Պուտինին appeared first on CIVILNET.

Leave a comment