Արագ բիզնես վարկ Evocabank-ի կողմից


Լուրեր |


Evocabank-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ Արագ բիզնես վարկ/վարկային գիծ, որը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են արագ ներդրումներ իրականացնել՝ առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության և բարդ ընթացակարգերի։

Evocabank-ի Արագ բիզնես վարկը և վարկային գիծը տրամադրվում
են
մինչև 60
մլն ՀՀ դրամ
սահմանաչափով (կամ համարժեք
արտարժույթով), մինչև 60 ամիս մարման ժամկետով և ավելի ցածր տոկոսադրույքով։

Վարկը/վարկային գիծը տրամադրվում է՝

 

·        
ԱՌԱՆՑ ֆինանսական վերլուծության,

·        
ԱՌԱՆՑ գրավի

·        
ԱՌԱՆՑ հայտի ուսումնասիրության վճարի

·        
ՄԻԱՅՆ երաշխավորությամբ

Արագ բիզնես վարկը և վարկային գիծը հարմար են՝

  • շրջանառու միջոցների համալրման,
  • հիմնական միջոցների ձեռքբերման,
  • ընթացիկ ծախսերի ֆինանսավորման,
  • կրեդիտորական պարտքերի մարման,
  • այլ բիզնես նպատակներով
    ներդրումների համար։

Առաջարկը հասանելի է
ինչպես Evocabank
գործող հաճախորդների, այնպես էլ բանկի ոչ հաճախորդ հանդիսացող բիզնեսների համար։

Եթե ունեք գործող
բիզնես և հստակ զարգացման նպատակ, Արագ բիզնես
վարկը/վարկային գիծը
կարող է դառնալ Ձեր վստահելի ֆինանսական գործիքը։

Evocabank-ը շարունակում է աջակցել բիզնեսների
աճին՝ առաջարկելով պարզ, արագ և արդյունավետ ֆինանսական լուծումներ։

*գովազդ

Leave a comment