Ապրիլի 18-ից 19-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կկայանա հոբելյանական՝ 5-րդ Career City Fest-ը։
Այս տարի միջազգային Eventex Awards-ի կրկնակի ոսկե մրցանակակիր փառատոնը կենտրոնանում է սերունդների երկխոսության վրա՝ «Հինգ սերունդ, մեկ ռիթմ» խորագրի ներքո։
2023 թվականից Career City Fest-ը համախմբել է շուրջ 25 000 այցելուի եւ ավելի քան 200 առաջատար ընկերությունների եւ փորձագետների։
Այսօր Career City Fest-ը ձեւավորվել է որպես տարածաշրջանում աշխատանքի եւ կարիերայի զարգացման ոլորտի խոշորագույն եւ ամենաազդեցիկ հարթակներից մեկը։ Իսկ այս տարի 10-ից ավելի թեմատիկ գոտիներով փառատոնի կառուցվածքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մասնակցի ստեղծել իր ամբողջական փորձառությունն՝ ըստ նախասիրությունների.
• Networking եւ գործնական կապեր. CCF Expo, EVP Show. անմիջական երկխոսություն առաջատար գործատուների հետ։ Սա հարթակ է՝ ներսից ծանոթանալու ընկերությունների կորպորատիվ մշակույթին, արժեքներին ու թիմային առօրյային։
• Կրթություն եւ հմտություններ. Future Career Conf, Growth Zone, CCF Battles, Coffee Talks. պանելային քննարկումներ, մասնագիտական ելույթներ, հանդիպումներ եւ բանավեճեր, որտեղ մասնակիցները ծանոթանում են տարբեր ոլորտների միտումներին, ոգեշնչվում, փորձարկում իրենց ունակությունները։
• Ճանաչում եւ գնահատանք. CCF Awards. Փառատոնի ամփոփիչ իրադարձությունն է, որի շրջանակում հայտարարվում են փառատոնի ամենատպավորիչ գործատուները։
«Սա եզակի հարթակ է, որտեղ տեսնում ենք մեր երկրի ամբողջ ներուժը՝ որպես միասնական, արժեք ստեղծող եւ ապագան կերտող համակարգ։ Career City Fest-ը միավորում է հինգ սերունդ՝ վերաիմաստավորելու, թե ինչպես ենք աշխատելու, սովորելու եւ զարգանալու առաջիկա տասնամյակում»,-նշել է փառատոնի պրոդյուսեր Սերգեյ Ուսնունցը։
Սերգեյ Ուսնունցը
Լուսանկարը՝ Career City Fest
Ըստ Սերգեյ Ուսնունցի՝ փառատոնի ռազմավարական նպատակներն են ձեւավորել ընդհանուր լեզու գործատուների ու մասնագետների միջեւ, զարգացնել առաջնորդության մշակույթը եւ նպաստել Հայաստանի մարդկային կապիտալի երկարաժամկետ աճին։
Career City Fest-ը միավորում է գործատուներին, մասնագետներին եւ երիտասարդներին մեկ հարթակում՝ ձեւավորելու աշխատանքի եւ կարիերայի ապագայի միասնական օրակարգ։ Այն ստեղծում է համագործակցության նոր մշակույթ, ձեւավորում ընդհանուր լեզու տարբեր սերունդների միջեւ եւ դառնում Հայաստանի մարդկային կապիտալի զարգացման կարեւոր շարժիչներից մեկը։ Փառատոնի մուտքն ազատ է՝ նախնական գրանցմամբ։
Լուսանկարը՝ Career City Fest
Փառատոնի կարեւորագույն իրադարձություններից մեկը կլինի World’s Top Speakers in Armenia վարպետության դասը՝ Հայաստան կժամանի Դանիել Սիբերգը՝ Google-ի եւ Huawei-ի նախկին գործադիր ղեկավարը։
Վարպետության դասին մասնակցության տոմս ձեռք բերելու եւ այլ մանրամասների համար այցելեք https://wtsa.am/։
Փառատոնի կազմակերպիչն է Skill Event Marketing ընկերությունը, որը 2016 թվականից իրականացրել է ավելի քան 600 միջոցառում եւ ընդգրկվել միջոցառումների ոլորտի աշխարհի լավագույն 100 գործակալությունների ցանկում (Eventex Index):