Հրապարակվել է բիզնես առաջնորդության Fast-Forward 2026 կոնֆերանսի ծրագիրը

Հրապարակվել է Fast-Forward 2026 կոնֆերանսի ծրագիրը, որը 2026 թվականի ապրիլի 6-ին կանցկացնեն Մեդիամաքս մեդիա ընկերությունն իր Banks.am պորտալով եւ Boyden Armenia ընկերությունը:

Կոնֆերանսի գործընկերներն են Wilco կապիտալի կառավարման ընկերությունը, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը:

Կոնֆերանսի իվենթ-գործընկերը Skill Event Marketing ընկերությունն է:

Կոնֆերանսում հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչները քննարկելու են բիզնեսի իրավահաջորդության եւ անկախ տնօրենների ինստիտուտին վերաբերող հարցեր:

«Fast-Forward 2026» կոնֆերանսը կայանալու է 2026թ. ապրիլի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:00-ից 14:00-ը: 

Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով.

https://skill.am/fast-forward-2026

Fast-Forward 2026 կոնֆերանսի ծրագիրը ներկայացված է ստորեւ:

***

FAST-FORWARD-2026

Banks.am-ի եւ Boyden Armenia-ի ամենամյա կոնֆերանսը բիզնես առաջնորդության ապագայի մասին

Ապրիլի 6, 2026թ., «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահ

ՕՐԱԿԱՐԳ 

09:00-09:30` ԳՐԱՆՑՈՒՄ

09:30-09:55՝ ԲԱՑՄԱՆ ԶՐՈՒՅՑ. «Ինչո՞ւ է կարեւոր խոսել առաջնորդության ապագայի մասին»

Սեւադա Բաղդյան, Boyden Armenia ընկերության տնօրեն
Արա Թադեւոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն

10:00-11:25՝ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. «Անկախ տնօրեններ. իրական օգո՞ւտ, թե՞ տուրք նորաձեւությանը»

Մասնակիցներ՝ 

•    Միքայել Մացակյան, «Ալֆա Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն

•    Ելենա Խաչվանքյան, «ԱյԴի Բանկ»-ի Խորհրդի անկախ անդամ

•    Արմինե Մելքոնյան, «ՍԻԼ Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն, «ՍԻԼ Կապիտալ» ընկերության Խորհրդի անդամ

•    Տիգրան Դավթյան, «Ամերիաբանկ»-ի անկախ տնօրեն 

Մոդերատոր՝  Սեւադա Բաղդյան

11:25-11:55՝ ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

12:00-13:25 ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. «Իրավահաջորդությունը հայկական բիզնեսում. ցանկալին եւ իրականը» 

Մասնակիցներ՝

•    Վարուժան Ավետիքյան, «Էվոկաբանկ»-ի Խորհրդի նախագահ, Andersen in Armenia իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր

•    Դավիթ Գասպարյան, Wilco կապիտալի կառավարման ընկերության
հաճախորդների հետ հարաբերությունների եւ բիզնեսի զարգացման ավագ մենեջեր 

•    Սանասար Բեգլարյան, «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն

•    Էդգար Ավետիսյան, PROFAL ընկերության գլխավոր տնօրեն 

Մոդերատոր՝ Արա Թադեւոսյան

13:30-13:40՝ Փակման խոսքեր

Leave a comment