Կայացրել եմ ներքին որոշում `այսուհետեւ ապավինել իմ ժողովրդի `ինձ տված խորհուրդներին ու հորդորներին , որովհետեւ պարզվեց, որ իրենք ճիշտ էին , ես `սխալ․ Հարություն Մկրտչյան

Հարգելի հայրենակիցներ,

Վաղարշապատ խոշորացված համայնքի հարգելի համաքաղաքացիներ ,

Համարում եւ արձանագրում եմ,որ իմ քաղաքական գործունեության կոպտագույն սխալներից մեկը եղել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում > կուսակցության ցուցակը գլխավորելը, ինչի համար ներողություն եմ խնդրում ,քանի որ բախումը գաղափարական,ներքաղաքական եւ արժեքային է , իսկ դա ինձ համար ավելի ցավալի է , քան եթե խնդիրը լիներ անձնական /ներանձնային տիրույթում ։

> կուսակցությանը , նրա նախագահին, թիմակիցներին , համակիրներին հորդորում եմ ինձ անգամ չարձագանքել ,որեւէ մեկնաբանություն ասվածին չտալ , քանի որ հայ հանրությանը ավելի շատ հետաքրքրում է հետեւյալ հարցի պատասխանը `

Ի՞նչ քաղաքական մոտիվացիա եւ հիմքեր են իրենք ` արեւմտամետ -լիբերալ ուժ հանդիսանալով ունեցել , որ սույն թվականի մարտի 28-ին քաղաքական համագործակցություն են սկսել հանրությանը գրեթե անծանոթ > պահպանողական նախաձեռնության հետ , որի նախագահը հանդիսանում է /էր Գագիկ Ծառուկյանի օգնականը, (որը հայտնի է իր բելառուսամետ /ռուսամետ քաղաքական հայացքներով ), որի նախագահը 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում եղել է ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից մեկը ,որի նախագահը հանդիսանում է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախկին նախագահը ։

Ինչպես նաեւ կայացրել եմ ներքին որոշում `այսուհետեւ հիմնականում ապավինել իմ ժողովրդի `ինձ տված խորհուրդներին ու հորդորներին , որովհետեւ պարզվեց ,որ իրենք ճիշտ էին , ես `սխալ …

Leave a comment