Կայացավ մեծ արվեստագետին նվիրված դասական երգեցողության մրցույթ-փառատոնը

Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում այսօր տոնական օր էր։ Օրը նշանավորված էր երկու կարեւոր միջոցառմամբ։

Քոլեջի փորձասենյակներից մեկն անվանակոչվեց ի պատիվ ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի։

Իսկ քոլեջի մեծ դահլիճում տեղի ունեցավ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին նվիրված դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոնի փակման արարողությունը, գալա համերգի եւ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։

Շնորհավորում ենք փառատոնի բոլոր մասնակիցներին եւ մաղթում հետագա բազում հաջողություններ։ Թող Մեծ Արտիստի՝ Գեղամ Գրիգորյանի փայլող աստղը լինի ուղենիշ դասական երգարվեստում իրենց առաջին քայլերն անող մեր մասնակից սաների համար։


ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment