Գնահատականները անհիմն են․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան Hetq.am-ի «Միլիոնների «ա՞ճ», թե՞ վիճակագրական մանիպուլյացիա» հոդվածում ներկայացված դիտարկումների։
«Հայտնում ենք, որ հոդվածում ներկայացված ուռճացումների վերաբերյալ գնահատականները անհիմն են, քանի որ խոսքը վերաբերում է հայկական ծագման արտադրանքին, որի ավելացված արժեքը ձևավորվում է Հայաստանում, ներառյալ ոսկերչական արտադրանքը, որտեղ իրականացվում է վերամշակում, ձևավորվում է արտադրական շղթա, ստեղծվում են աշխատատեղեր, գեներացվում են հարկային մուտքեր և ապահովվում է իրական տնտեսական արդյունք։
Միաժամանակ՝ նշում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործել է բացառապես ՀՀ ՊԵԿ-ից ստացված պաշտոնական տվյալների հիման վրա և չի իրականացրել որևէ լրացուցիչ վերամշակում։ Ուստի, Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող հավելյալ մեկնաբանություն տրամադրել ՊԵԿ-ից ստացվող օպերատիվ տվյալների առնչությամբ»։