Իրանի նոր օրենքով՝ առևտրային նավերը պարտավոր են վճար վճարել Հորմուզի նեղուցով անցնելու համար։
Իրանի պետական հեռարձակող IRIB-ի հաղորդմամ` այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի անդամ Ալաոդդին Բորուջերդին։
«Նավերի անվտանգության ապահովումն ու ջրային ուղով ծառայությունների մատուցումը կիրականացվի վճարովի հիմունքներով», – հայտարարել է Բորուջերդին:
Փետրվարի 28-ից` ԱՄՆ-Իսրայելական գործողությունն սկսվելուց հետո, Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար։ Արդյունքում, առևտրային նավերը բազմիցս դարձել են անօդաչու թռչող սարքերի թիրախ։ Անցում թույլատրվել է միայն բարեկամ և չեզոք պետություններին պատկանող նավերին։