«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է հեռանան Դոնբասից՝ սա կարեւոր պայման է ռուսական կողմի համար։
«Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է. Ուկրաինան եւ նրա զինված ուժերը պետք է լքեն Դոնբասը։ Նրանք պետք է դուրս բերվեն։ Սա շատ կարեւոր պայման է»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ այսօր Աբու Դաբիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների առանցքային հարցը վերբերվում է Ուկրաինայի այս տարածքների ճակատագրին։