Թրամփի նոր ընկերները, մրցանակ՝ Փաշինյանին, հեղուկ գազ՝ Ադրբեջանի տարածքով. շաբաթվա ամփոփում

Թրամփի նոր ընկերները, մրցանակ՝ Փաշինյանին, հեղուկ գազ՝ Ադրբեջանի տարածքով. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-նառանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը:

1․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ԱՄՆ նախագահի հրավերով մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը։ «Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները»,- հայտարարել է Թրամփը:

2. Նիկոլ Փաշինյանն արժանացել է «Զայեդ» մրցանակի՝ ի նշանավորում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության:

3. Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, Դավիթ Համբարձումյանի նկատմամբ էլ կիրառվել է տնային կալանք և գրավ:

4. Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից և նշանակվել ՓԾ տնօրեն,Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ: Հռիփսիմե Հունանյանն էլ հրաժարական է տվել Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

5. «Հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով»,-հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից:

6. Իսպանիայում գնացքների վթարի զոհերի թիվը հասել է 40-ի, մոտ 170 մարդ վիրավորվել է:

7. Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհերի թիվը անցել է 3110-ը:

Leave a comment