ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար


Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում ՀՀ կառավարությանը և ժողովրդին հայերենով շնորհակալություն է հայտնել:


«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին, իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։


Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- գրել է նա: 

Leave a comment