Գյումրիում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան


Մարտի 29-ին՝ ժամը 17։06-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Օզանյան փողոցում այրվում է ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 17։25-ին:


Այրվել են ավտոմեքենայի դիմային և շարժիչի հատվածները։

Դիտումների քանակ5

Leave a comment