«Այսօր բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք». Մանե Թանդիլյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր մեր եկեղեցին և ժողովուրդը տոնում են Ծաղկազարդը՝ Տիրոջ՝ հաղթական մուտքի և բնության զարթոնքի գեղեցիկ տոնը:
     Այն մեզ համար հույսի ու հավատի այն խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ուղեկցել է մեր ազգին դժվարագույն փորձությունների միջով:
     Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք: Մեր նպատակը պետք է լինի կերտել մի երկիր, որտեղ գարունները կբերեն միայն բարի լուրեր, իսկ մեր զավակների ապագան կլինի խաղաղ ու անսասան:
     Այս տոնը նաև Մանուկների օրհնության օրն է: Մեր ամբողջ նվիրումն ու ջանքերն ուղղված են հենց նրանց՝ մեր վաղվա օրվա տերերին:
     Մենք պարտավոր ենք նրանց համար թողնել ծաղկուն, հզոր և խաղաղ հայրենիք, որտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց բոլոր երազանքները:
     Թող այս տոնի օրհնությունը մտնի յուրաքանչյուր օջախ, ջերմացնի ձեր սրտերն ու լցնի մեզ նոր եռանդով՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի:
     Բարի տոն և ավետաբեր գարուն բոլորիս»:

Leave a comment