Սպերցյանը չի խաղա Բելառուսի հետ. հրապարակվել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը

https://arm.sputniknews.ru/20260329/spercjany-chi-khagha-belarusi-het-hraparakvel-e-hajastani-havaqakani-verjnakan-hajtacucaky-100370259.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/09/93314652_172:0:2903:2048_1920x0_80_0_0_77ee33c06b53e6883d694ef572038589.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդուարդ սպերցյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ազգային հավաքական

էդուարդ սպերցյան, ֆուտբոլ, ֆուտբոլիստ, հայաստանի ազգային հավաքական

Բաժանորդագրվել

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևն ավելի վաղ հայտնել էր հավաքականի ավագի թեթև վնասվածքի մասին:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ դուրս չի գա Բելառուսի դեմ ընկերական խաղում: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է հանդիպման վերջնական հայտացուցակը, որում «Կրասնոդարի» կիսապաշտպանը չի ընդգրկվել:

Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասնակցությունը Բելառուսի դեմ խաղին հարցականի տակ է: Իսկ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտնել է, որ Սպերցյանը թեթև վնասվածք է ստացել:

Վերջնական հայտացուցակում հայտնվել են 23 ֆուտբոլիստներ։ Կիսապաշտպանության գծում, որտեղ խաղում է Էդուարդ Սպերցյանը, խաղադաշտ կարող են դուրս գալ հավաքականի երեք նորեկներ՝ Նարեկ Հովհաննիսյանը, Կառլեն Հովհաննիսյանը և Արթուր Ասկարյանը: Նույն գծում հայտավորված են ավելի փորձառու Կարեն Նալբանդյանը, Արթուր Սերոբյանը, Վահան Բիչախչյանը, Գոռ Մանվելյանը:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ մարտի 29-ին Երևանում:

Leave a comment