«Ժողովրդին խուճապի մատնելով՝ հնարավոր չէ ազատ և արդար ընտրություններ անցկացնել»․ Արա Պողսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես չեմ հավատում, որ պատերազմի սպառնալիքի ներքո հնարավոր է ազատ, արդար և թափանցիկ ընտրություն:
     Դա նույնն է, որ ատրճանակը պահեն գլխիդ և ստիպեն քվեարկել, իսկ հետո հայտարարեն, թե ազատ ու արդար ընտրություն է եղել:
     Պատերազմի սպառնալիքի ներքո վախեցած ժողովրդին խուճապի մատնելով հնարավոր չէ ազատ և արդար ընտրություններ, հետևաբար ես վստահ եմ, որ իշխանափոխություն լինելու է, բայց ամբոխների կողմից զզված, հիասթափված, լքված ու ձեռնունայն` կորստի վախը սրտում կոտրած:
     Ինչքան մարդկանց սարսափեցնեն պատերազմով, այնքան անդունդը հասարակության տարբեր հատվածների միջև խորն է լինելու»։

Leave a comment