ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն

Քաղաքականություն

28.03.2026 | 23:47

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է թեկնածուների ընտրության բոլոր քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքները։

Ամենաշատ ձայներ հավաքած 10 թեկնածուներն են՝

  • Նիկոլ Փաշինյան-933 ձայն,
  • Արարատ Միրզոյան-853 ձայն,
  • Սուրեն Պապիկյան-842 ձայն,
  • Գևորգ Պապոյան-806 ձայն,
  • Ռուբեն Ռուբինյան-782 ձայն,
  • Անահիտ Ավանեսյան-780 ձայն,
  • Վահագն Ալեքսանյան-777 ձայն,
  • Արայիկ Հարությունյան-766 ձայն,
  • Հայկ Կոնջորյան-747 ձայն,
  • Արսեն Թորոսյան-745 ձայն։

Ամենաքիչ ձայները հավաքել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը (318):

Ցանկն ամբողջությամբ՝ ստորև․

Հիշեցնենք՝ մարտի 27-ին և 28-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածուների երկրորդ փուլի և ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրությունը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment