«Կա պետություն, կա պետության ծաղրանկար։ Մեր ընտրությունը շատ պարզ է»․ Աղվան Վարդանյան

«Հիշեք՝ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի հեր ու տղա ղեկավարների հարաբերությունները, նայեք՝ ոնց էին խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ և ոնց են առյուծ կտրած այսօր կանգնում մեր երկրի՝ չգիտեմ ինչի առաջ»,- Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոնում «Հայաստան» դաշինքի անդամների՝ ՀՀ Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանը կարող էր հանգիստ կողքի քաշվել և ասել՝ ես իմն արել եմ, ինչ ուզում եք՝ արեք, բայց չի ուզում, որ իր ժողովուրդը գլխիկոր լինի․ «Տղամարդ է, չի ուզում, որ ինքն ու իր ժողովուրդը խեղճ լինեն և առաջին օրվանից, երբ գիտեր՝ իրեն կալանավորելու են, եկել, բաց ճակատով կանգնել է, 500-ից ավելի օր նստել բերդում և այսօր շարունակում է պայքարել, որ մեր երկիրը էս վիճակից դուրս գա։ Կա ուժեղ, կա թույլ կա բարի ու չար, կա թեկուզ դաժան ճշմարտությունն ասողը, կա սուտասան, կա կզող, կա հպարտ դեմները կանգնող և ճակատներին խփող, կա պետություն, կա պետության ծաղրանկար։ Մեր ընտրությունը շատ պարզ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment