Եմենի հութիները հայտարարել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Իսրայելի վրա հարձակում գործելու մասին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խմբավորումը հայտարարել է, որ մի շարք բալիստիկ հրթիռներ է արձակել, որոնք թիրախավորել են Հորդանան գետի արևմտյան ափի հարավում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտները:
Նշվում է, որ հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան Լիբանանի, Իրանի, Իրաքի և Պաղեստինի ենթակառուցվածքներին հասցված հարվածների և խաղաղ բնակիչների շրջանում արձանագրված զոհերի։
Խմբավորումը նաև հայտարարել է, որ իր գործողությունը «կշարունակի այնքան ժամանակ, մինչև չիրականացվեն սահմանված նպատակները»։
Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է Եմենից արձակված հրթիռի հայտնաբերման մասին։