Հույս կա՞ բայց
Բռնի տեղահանված այն քաղաքացիները, որոնք ծնվել են արտերկրում, նախկին ԽՍՀՄ երկրներում, մեծ դժվարությունների են հանդիպում ծննդյան վկայականի վերականգնման հարցում, վստահեցնում է փաստաբան Արևիկ Մուսայելյանը:
Փաստաթղթերի վերականգման գործընթացը Նունեի ընտանիքի դեպքում գրեթե մեկ տարի է տևել, դիմելուց հետո ամիսներ կպահանջվեն նաև ՀՀ քաղաքացիություն ստանալու և բնակապահովման ծրագրից օգտվելու համար:
Վարձավճարը, կոմունալ և այլ կենցաղային ծախսերը չեն միայն ծանրացնում այս ընտանիքի բեռը, առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող կանայք անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման և զբաղվածության խնդիր ևս ունեն, ինչը ավելի խոցելի է դարձնում նրանց սոցիալական վիճակը:
Արցախի Հեռուստատեսություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: