Որքան ազատազրկում կարող է սպառնալ Սամվել Կարապետյանին․ մանրամասներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հաղորդել էր, որ Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։

Նշվում է, որ Կարապետյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը կազմակերպելը), Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը կազմակերպելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) (2 դրվագ), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) (2 դրվագ) և 422-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելը):

Նշենք, որ  միայն 296-րդ հոդվածով նախատեսված արարքների համար Կարապետյանին կարող է սպառնալ 6-12 տարի ազատազրկում, իսկ 255 և 285 հոդվածները նախատեսում են 4-8 տարի ազատազրկում, 422-րդ հոդվածով էլ նրան կարող է սպառնալ 1-5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ հին քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածով կրկին կարող է ազատազրկում սպառնալ՝ այս դեպքում երկուսից հինգ տարի ժամկետով:

Leave a comment