Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի նոր թղթադրամների վրա՝ երկրի 250-ամյակի տոնակատարության շրջանակներում։
Հայտարարության համաձայն՝ սա պատմության մեջ առաջին դեպքը կլինի, երբ գործող նախագահի ստորագրությունը կհայտնվի նոր թղթադրամների վրա։
Նշվում է, որ նոր թղթադրամների վրա կլինի նաև ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ստորագրությունը։
«Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք գտնվում ենք աննախադեպ տնտեսական աճի, դոլարի կայուն գերիշխանության, ֆինանսական ուժի և կայունության ճանապարհին», – ասել է Բեսենթը։