Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակոնֆերանսի ձեւաչափով կբացի Դերբենտի Ադրբեջանական պետական երաժշտա-դրամատիկական թատրոնի շենքը վերակառուցումից հետո:
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է.
«Ժամանակին Դերբենտի ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները բացել էին թյուրքական մի խմբակ, որը հետագայում ադրբեջանական թատրոն դարձավ: Այսօր Դերբենտում հյուրեր կլինեն Ադրբեջանից՝ մշակութային այս կարեւոր օջախի բացման առիթով»: