https://arm.sputniknews.ru/20260327/ihpkn-merdzavvor-arevelqi-bnakichnerin-kvoch-e-arel-lqel-amerikjan-zvorqeri-teghakajman-vajrery-100311203.html
ԻՀՊԿ–ն Մերձավոր Արևելքի բնակիչներին հորդորել է լքել ամերիկյան զորքերի տեղակայման վայրերը
ԻՀՊԿ–ն Մերձավոր Արևելքի բնակիչներին հորդորել է լքել ամերիկյան զորքերի տեղակայման վայրերը
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ մտադիր է գտնել և վերացնել ԱՄՆ զինվորականներին, որոնք քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են որպես վահան։ 27.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-27T13:58+0400
2026-03-27T13:58+0400
2026-03-27T14:02+0400
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
զորք
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90531058_1:0:1279:719_1920x0_80_0_0_0d4b59cb44a00c98b7d9adbc69168888.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին լքել ԱՄՆ զորքի տեղակայման վայրերը։ Հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։«Լքե՛ք ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը, որպեսզի ձեզ վնաս չհասցվի», – ասվում է հայտարարության մեջ։ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինվորականները անողոքաբար սպանում են Իրանի խաղաղ բնակչությանը, և իրենք մտադիր են գտնել և վերացնել ամերիկյան զինվորականներին, որոնք քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են որպես վահան։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90531058_161:0:1120:719_1920x0_80_0_0_c322af4c0b383a0798dc7b275c9d012e.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, զորք, ամն
իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, զորք, ամն
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ մտադիր է գտնել և վերացնել ԱՄՆ զինվորականներին, որոնք քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են որպես վահան։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին լքել ԱՄՆ զորքի տեղակայման վայրերը։ Հայտարարության տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը։
«Լքե՛ք ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը, որպեսզի ձեզ վնաս չհասցվի», – ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինվորականները անողոքաբար սպանում են Իրանի խաղաղ բնակչությանը, և իրենք մտադիր են գտնել և վերացնել ամերիկյան զինվորականներին, որոնք քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են որպես վահան։