Ընտրվել են Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահը եւ անդամները

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ նիստում հայտնել է, որ ՀՀ Կառավարության կողմից Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Ներսես Երիցյանի թեկնածությունը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 62-ը: Քվեատուփում առկա է եղել 62 քվեաթերիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ներսես Երիցյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր:

Ներսես Երիցյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ:

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար Կառավարությունն առաջադրել էր Սրբուհի Հակոբյանի թեկնածությունը:

ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 62-ը: Քվեատուփում առկա է եղել 62 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սրբուհի Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր: Նա ընտրվել է եւ կպաշտոնավարի 3 տարի:

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար Կառավարությունն առաջադրել էր Նաիրի Ադամյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 62-ը: Քվեատուփում առկա է եղել 62 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Նաիրի Ադամյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում, կպաշտոնավարի 4 տարի:

Գաղտնի քվեարկությունները տեղի են ունեցել մարտի 26-ին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment