Թադևոս Ավետիսյանը միաձայն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում։ 

ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ 107 պատգամավորներից քվարկությանը մասնակցել է 85-ը, որոնցից անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ 

Ավետիսյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 0։ 

Նշենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։

Leave a comment