Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի Վասիլևկա քաղաքի լցակայանին․ կան տուժածներ

Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքով հարձակվել են Զապորոժիեի մարզի Վասիլևկա քաղաքում գտնվող բենզալցակայանի վրա, տուժել է երկու կին: Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին։

«Հակառակորդն ԱԹՍ-ով հարձակվել է Վասիլևկա քաղաքի լցակայանի վրա։ Ցավոք, երկու կին է տուժել»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։

Նրա խոսքով՝ երկու տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

«Կանանցից մեկի վիճակը շարունակում է մնալ ծանր», – ընդգծել է մարզպետը:

Leave a comment