Սրբուհի Հակոբյանը և Նաիրի Ադամյանն ընտրվեցին Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ


Սրբուհի Հակոբյանը և Նաիրի Ադամյանն ընտրվեցին Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ:


ԱԺ պատգամավորների քվեարկության համաձայն՝ Սրբուհի Հակոբյանի և Նաիրի Ադամյանի թեկնածություններին առանձին-առանձին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 0, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:


Հիշեցնենք, որ Սրբուհի Հակոբյանի և Նաիրի Ադամյանի թեկնածություններն առաջադրել էր ՀՀ կառավարությունը, Սրբուհի Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը՝ 3 տարի, իսկ Նաիրի Ադամյանի պաշտոնավարման ժամկետը՝ 4 տարի:


Սրբուհի Հակոբյանի կենսագրությունը՝ այստեղ:


Նաիրի Ադամյանի կենսագրությունը՝ այստեղ:


 

Leave a comment