Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել

Սույն թվականի մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

ՀՀ Ներքին գործերի նախարարություն
փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment