Վաղաժամկետ մարվել է ՀԷՑ-ի՝ շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար վարկը․ դեռևս առկա է մոտ 350 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական պարտավորություն․ Ռ․ Պետրոսյան

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ նախօրեին ՀՀ բանկերից մեկում վաղաժամկետ մարվել է ՀԷՑ-ի շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար վարկային պարտավորությունը։

«Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա՝ ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով. շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար (առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու):

Այսպիսով՝

• ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները վարչական վարույթի հարուցման պահին եղել են՝ շուրջ 397 մլն ԱՄՆ դոլարին համարժեք,

• Այս պահին պարտավորությունները կազմում են՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք։

Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման 8 ամիսների ընթացքում, ՀԷՑ-ի բնականոն աշխատանքները կազմակերպելուց զատ, բացառապես սեփական միջոցների հաշվին՝ ՀԷՑ-ը վաղաժամկետ և պլանային ռեժիմներով մարել է ավելի քան 47 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ։

ՀԷՑ-ն այլեւս ծառայում է մեր ժողովրդին»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment