Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրամիությունը պատրաստ կլինի նավեր ուղարկել Հորմուզի նեղուց միայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հետ Կանբերայում կայացած բանակցություններից հետո` ըստ The Australian-ի։
Ֆոն դեր Լեյենին հարցրել են Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության ապահովման գործում եվրոպական երկրների դերի մասին։
«Եվրամիության առաջնորդները հստակեցրել են, որ կարող են դիտարկել գործողության կամ առաքելության իրականացում միայն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- ասել է նա։