Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական էսկալացիան կանխելու հնարավոր ջանքերի վերաբերյալ։
Նրանք նաև ընդգծել են Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։
Բայրամովը կրկին ընդգծել է, որ ադրբեջանական կողմը սպասում Իրանից անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցերի շուրջ։