Պարսից ծոցից հեղուկացված բնական գազ (LNG) տեղափոխող վերջին տանկերները նավահանգիստներ կհասնեն մոտ 10 օրվա ընթացքում, որից հետո մատակարարումները կդադարեցվեն։
Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Խափանումների պատճառը Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումն է, ինչպես նաև Կատարի «Ռաս Լաֆան» LNG խոշոր համալիրի վրա իրականացված հրթիռային հարձակումը։
Այս ֆոնին Ասիայում և Եվրոպայում գազի գները կտրուկ աճել են, իսկ ներմուծող երկրները կանգնել են այլընտրանքային աղբյուրներ որոնելու կամ սպառումը կրճատելու անհրաժեշտության առաջ։