Առանձնակի դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում. Գալյանը՝ 1 տարեկան երեխայի մահվան մասին

Առանձնակի դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում. Գալյանը՝ 1 տարեկան երեխայի մահվան մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առանձնակի դաժանությամբ սպանության համար նախատեսված է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում»,-այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով 1,2 տարեկան երեխայի ծեծի դեպքին ու նման դեպքերը կանխելու կամ մեղմացնելու նպատակով քրեական օրենսգրքում պատժի փոփոխություններ իրականացնելու մասին հարցին:

Գալյանը նշել է, որ չի պատկերացնում, թե ցմահ ազատազրկումից ավելի խիստ ինչ տեսակ պատիժ կարելի է սահմանել:

«Դրանից ավել ի՞նչ նախատեսվի քաղաքականություն մշակող մարմնի կողմից, մահապատի՞ժ նախատեսվի: Ես ձեզ նորություն պետք է ասեմ, որ Հայաստանը և Եվրոպայի Խորհուրդը մահապատժից զերծ գոտի են, և մարդու իրավունքների ու ազատությունների վերաբերյալ կոնվենցիան արգելում է մահապատիժը»,- նշել է նա:

Leave a comment