Մարտի սկզբից Հորմուզի նեղուցով անցել է 99 նավ

Մարտի սկզբից Հորմուզի նեղուցով կարողացել է անցնել 99 առևտրային նավ՝ օրական միջինը 5-6 նավ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Kpler ընկերության վերլուծական տվյալներին։

Չնայած նրան, որ որոշ էներգակիրներ և կենցաղային պահանջի ապրանքներ շարունակում են տեղափոխվել աշխարհի ամենաբանուկ ծովային ուղիներից մեկով, օրական երթևեկությունը կրճատվել է մոտ 95%-ով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սկսված ռազմական գործողության սկզբից ի վեր։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նեղուցով վերջին անցումների մոտ մեկ երրորդը բաժին է ընկնում Իրանի հետ կապված նավերին։

Մինչ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսվելը, նեղուցով օրական անցնում էր մոտ 138 նավ՝ ըստ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչության վիճակագրության։

Leave a comment