Տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը համակիրների հետ:
Հանդիպումը կրում էր «Անցյալի դասերը և այսօրվա իրականությունը» խորագիրը:
Վաղարշակ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր հետաքրքիր փաստեր անցած երեք տասնամյակների պատմության մասին և անդրադարձել է մամուլում ու համացանցում շրջանառվող, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին, հատկապես Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված:
Վաղարշակ Հարությունյանը խոստացել է քարոզարշավի ժամանակ ևս անդրադառնալ այդ հարցերին հատուկ հանրության համար:
«Ազգային վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)